«Ես տվել եմ իմ համաձայնությունը, որ կազմակերպվի այդ տխրահռչակ միջոցառումը». կոնսերվատորիայի ռեկտորը՝ կոնսերվատորիայում կազմակերպված սատանիստական բնույթի խնջույքի մասին (Տեսանյութեր)

article-image

Այսօր Analitik.am-ը նյութ է հրապարակել «Սատանիստական աղանդի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ խնջույք կոնսերվատորիայում` ռեկտորի հովանու ներքո.Տեսանյութ» վերնագրով, որին կից ներկայացված են տեսանյութեր՝ «Խնջույք կոնսերվատորիայի շենքում», «Կոնսերվատորիայի շենքում փակ խնջույք՝ռեկտորի հովանու ներքո»։

Նյութում մասնավորապես ասվում է. «Analitik.am-ի տեղեկություններով, օրեր առաջ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել փակ խնջույք, որին մասնակցել են, ըստ ականատեսների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, սատանիստական աղանդի անդամներ: Մեր աղբյուրը նշեց, որ խնջույքն անցկացվել է կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հովանու ներքո, ով շենքն ամբողջ գիշեր տրամադրել է խնջույքի մասնակիցներին:

Մեր աղբյուրների պնդմամբ, կոնսերվատորիայում վերջին շրջանում անառողջ մթնոլորտ է տիրում՝ փորձ է արվում քարոզչություն կատարել ԼԳԲՏ անձանց, սատանիստական ուղղվածության ինչ-որ խմբերի մասով: Analitik.am-ին տրամադրեցին նաև տեսանյութեր՝ նշելով, որ հնարավոր չէր ավելին նկարահանել, քանի որ նկարահանումն արգելված էր այդ փակ խնջույքի ընթացքում»:

AntiFake.am-ը վերը նշված տեղեկությունները ճշտելու համար կապ հաստատեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ Կոնսերվատորիայի շենքում իրականում տեղի է ունեցել նման միջոցառում և նշեց, որ ինքը համաձայնություն է տվել, որ կազմակերպվի այդ տխրահռչակ միջոցառումը։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Կոնսերվատորիայի շրջավարտ Հայկ Մակիյանը, ով կազմակերպել է 30-ից ավելի միջոցառումներ, դիմել է իրեն ևս մեկ՝ էլեկտրոնային երաժշտության միջոցառում կազմակերպելու համար, նա էլ չի խոչընդոտել և տվել է իր համաձայնությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել ժամը 8-10-ը։ Ժամը 8-9-ը ամեն ինչ նորմալ է եղել, իսկ ժամը 9-ից հետո տիկին Հովհաննիսյանին տեղեկացրել են, որ ինչ-որ արտասովոր արտաքինով և վարքով մարդիկ են մտնում շենք, և նա հրահանգել է դադարեցնել միջոցառումը։

«Ինչ-որ էլեկտրոնային երաժշտության տակ  ինչ-որ ներկված մարդիկ են եղել, ինչ-որ բաներ են փոշու վրա դրել, ինչ-որ սվաստիկաներ, չգիտեմ ինչեր, ինչ-որ անախորժ վիճակ է ստեղծվել, պահվածքը իրենց պատշաճ չի եղել»,- նշեց Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում։ 

Հովհաննիսյանը նշեց, որ նրանք Կոնսերվատորիայի ուսանողներ չեն եղել։ ««Տիեզերք» անունով ինչ-որ կազմակերպություն է, ինչ է, դրանք են եղել Կոնսերվատորիայի նկուղում»,- նշեց Հովհաննիսյանը։ 

Ռեկտորը հավելեց նաև, որ դա Կոնսերվատորիային հարիր վիճակ չի եղել։ «Ես դա ընդունում եմ, հասկանում եմ, և ես ուղղակի չեմ պատկերացրել, որ Հայկը կարող է էդպիսի բան նախաձեռնել, որովհետև նախկինում շատ կարգին և լավ, պատշաճ բաներ է կազմակերպել»,- նշեց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ հեռախոսազրույցի ձայնագրությունում։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն