Զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

article-image

2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:

ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Մասնավորապես, իրականացվել է դեպքի վայրի և դիակի զննություն։ Դիակից ստացվել են անհրաժեշտ փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ են տրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքների, ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնի աշխատակիցներին։

Զորամասից ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, ծառայություն իրականացրած զինծառայողներից ստացվել են փորձանմուշներ, որոշումներ են կայացվել նաև դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին: Հարցաքննվել են տուժողի մի շարք համածառայակիցներ, սպայական կազմի ներկայացուցիչներ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ կատարվածի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն