
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ ապօրինի ձերբակալված և դեռևս անազատության մեջ գտնվող ակտիվիստներից մեկը Աղվան Արշակյանն է: Աղվանին ու ընկերոջը խուլիգանախմբի խուլիգան ծառաները ձերբակալել են իբր «ապօրինի զենք պահելու» կասկածանքով ու անգամ խուզարկություն անցկացնելուց և ոչ մի զենք զինամթերք չհայտնաբերելուց հետո էս մարդկանց պահում են անազատության մեջ: Էս ա էս կեղտոտ քաղաքական մանրախնդիրների «արդարադատությունն» ու «բարեփոխված ոստիկանությունը»: Ազատություն Աղվանին ու մյուս ապօրինի ձերբակալված տղերքին!!!
Հ.Գ. Աղվանը 2019-ից սկսած բոլոր ընդդիմադիր շարժումներին մինչև վերջ նվիրված ու զինվորագրված երիտասարդներից ա ու էս պահին ընդդիմադիր դաշտը գոնե էս ապօրինության մասին բարձրաձայնելով պետք ա կանգնի Աղվանի կողքին: Գրառումս բաց ա տարածելու համար
Հ.Գ. 2 Քաղաքական հետապնդումների մամլիչ մեքենան արդյունավետ ա գործելու էնքան ժամանակ քանի մենք բոլորս ամեն նմանատիպ դեպքի մասին չենք բարձրաձայնում, ամեն նման դեպք առանձին մեծ պատմություն չենք դարձնում ու մտցնում «քաղաքակիրթ» արևմուտքի աչքը: Էս ապօրինությունը չոքելու ա յուրաքանչյուրիդ դռանը, եթե սրա դեմը առնելու պատրաստակամություն չունենանք...»: