«Իմնեմնիմի» փոդքասթ #124-րդ թողարկումը դիտեք նոյեմբերի 2-ին, ժամը 22.00-ին AntiFake TV յութուբյան ալիքում: Փոդքասթի վարողներ` հասարակական գործիչ Էդգար Ղազարյան, AntiFake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյան, հյուրերը՝ փաստաբան Հովհաննես Խուդոյան, գյուղատնտես Հարություն Մնացականյան
Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: Մայիսի 21-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում «Իմնեմնիմի»–ի գործով դատական նիստի ընթացքում Սամսոնյանի և Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է և կիրառվել է վարչական վերահսկողություն, համահեղինակները նաև ժամանակավորապես զրկված են սեփական հեղինակային հաղրոդումը վարելու հնարավորությունից:
Դիտեք հաղորդումը՝ ստորև