Տիկնանց տառապանքն անուն ունի․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ ուրբաթ օրվա «ինքնախարազանման նիստում», որն իրականում Անդրանիկ Քոչարյանի խարազանման երեկոն է եղել, վերջինիս դեմ ամենատպավորիչ ու հասցեական ելույթներն ունեցել են հատկապես սորոսականները եւ, մանավանդ, երկու պատգամավոր տիկնայք՝ իր թուրքական կապերով հայտնի Մարիա Կարապետյանը եւ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած պաշտպանության հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։

Մյուսները, ըստ մեր աղբյուրի, խոսել են հիմնականում առանց անուններ տալու, մինչդեռ Մարիա Կարապետյանը հստակ շեշտել է, որ Քոչարյանը բոլորին իրար է խառնում, իսկ Քրիստինե Պողոսյանն էլ ասել է, որ ինքը 6 տարի «տառապում» է՝ նույն հանձնաժողովում աշխատելով Քոչարյանի հետ, որը բամբասում է բոլորի ետեւից։»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն