Լուլուի պաշտպանական ճառը ցնցել է ՔՊ-ականներին․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ փակ նիստից հետո պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, կարելի է ասել, «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է Անդրանիկ Քոչարյանին ոչ միայն ջանասիրաբար պաշտպանել, այլեւ հակադարձել նրան քննադատողներին, երբ մեկը մյուսի ետեւից գրոհել է Քոչարյանի վրա:

Լուսինե Բադալյանը երկարաշունչ պաշտպանական ճառ է արտասանել՝ հիշեցնելով, որ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ում միակ պատգամավորն է եղել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը եղել է խորհրդարանում՝ փորձելով կանխել ամբոխի գործողություններն ու մտադրությունները։ «Բա դուք ո՞ւր էիք, որտե՞ղ էիք թաքնվել»,- մոտավորապես այսպես ասել է Լուլուն ու ամոթանք տվել բոլոր նրանց, ովքեր կասկածում են Քոչարյանի «պետականամետությանը»։

Մեզ պատմեցին, որ ավելի պակաս պաթոսով պաշտպանական ելույթներ էլ են եղել Քոչարյանի մասին, սակայն Լուլուն ուղղակի ցնցել է բոլորին»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն