2026 թ. հունվարի 1-ից ջրօգտագործման թույլտվությունը տրվելու է էլեկտրոնային հարթակի միջոցով․ «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություններ կատարել կառավարության 2023 թ.-ի օգոստոսի 3-ի N 1332-Ն և 2003 թ.-ի մարտի 7-ի N 217-Ն որոշումներում: Նախագծով ամրագրվել են մի շարք դրույթներ, օրինակ՝ էլեկտրոնային հարթակի միջոցով ջրօգտագործման թույլտվության տրամադրման պահանջ 2026 թ.-ի հունվարի 1-ից: Հայտի գնահատման ժամանակ պահանջվող տեղեկատվությունը լրացվել է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից տրված տեղեկատվությամբ: Ջրօգտագործման թույլտվության ձևաթուղթը ներկայացվել է նոր խմբագրությամբ՝ հանվել է ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությունը վավերացնելու օրենսդրական պահանջը, լրացվել է ջրառի ծավալը նաև ջրային համակարգից ջրառ իրականացվելու դեպքում: 

Ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը ևս ներկայացվել է նոր խմբագրությամբ՝ լրացվել է նոր կետով, համաձայն որի, կներկայացվի նաև ջրօգտագործման և ջրահեռացման, թույլատրելի սահմանային արտահոսքի նորմերի հաշվարկ իրականացնող ընկերության անվանումը, ինչպես նաև դրվել է խմելու-կենցաղային նպատակով ջրօգտագործում իրականացնելու դեպքում ջրի որակը խմելու ջրի որակին ներկայացվող սանիտարական նորմերին և հիգիենիկ պահանջներին համապատասխանեցնելու պարտավորություն: Նոր խմբագրությամբ է ներկայացվել նաև ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը՝ ջրօգտագործողի վարչական բեռը թեթևացնելու նպատակով: 

Նախարարությունը վստահություն է հայտնում, որ նախագծերի ընդունումը կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը , կհստակեցնի ջրօգտագործման թույլտվության գործընթացը, կնպաստի Ջրային օրենսգրքի դրույթների, պահանջների պատշաճ կիրարկմանը։ Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն