Բոլորը խոսում են Թրամփի հաղթանակից, բայց հանրապետականները հաղթել են նաև Սենատում և Կոնգրեսում

article-image

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բոլորը խոսում են Թրամփի հաղթանակից, սակայն ոչ պակաս կարևոր է այն փաստը, որ հանրապետականները հաղթել են նաև Սենատում և Կոնգրեսում, ձեռք բերելով փաստացի բացարձակ իշխանություն:

Եթե հիշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպայում կայացած գրեթե բոլոր ընտրություններում ևս (լինի դա տեղական ինքնակառավարման՝ Գերմանիայում, համապետական՝ Ավստրիայում, Ֆրանսիայում և Իտալիայում, թե համաեվրոպական) գլոբալիստները կրում են լուրջ պարտություններ, կարելի է արձանագրել, որ մարդիկ գրեթե ամենուրեք զզվել են փսևվդոդեմոկրատական քաոսից և լիբերալ ֆաշիզմից:

Դա ամենևին չի նշանակում, որ նրանց փոխարինող ուժերը լավն են լինելու, բայց, որ գլոբալիստներն այլևս չեն բավարարում շատերին՝ արդեն արձանագրված փաստ է»։

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն