(VIDEO) «Իմնեմնինի»-ի տաղավարը վերադարձվեց Նարեկին և Վազգենին

article-image

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը շուրջ 7 ամսվա դադարից հետո վերադարձան «Իմնեմնիմի»–ի տաղավար։ Նրանց փոխարինող Էդգար Ղազարյանն ու Աստղիկ Մաթևոսյանը էստաֆետն ուղիղ եթերում հանձնեցին հաղորդման հեղինակներին։ 

Դիտեք փոդքասթն ամբողջությամբ՝ 

Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: Մայիսի 21-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում «Իմնեմնիմի»–ի գործով դատական նիստի ընթացքում Սամսոնյանի և Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվեց և կիրառվեց վարչական վերահսկողություն, համահեղինակները նաև ժամանակավորապես զրկված էին սեփական հեղինակային հաղրոդումը վարելու հնարավորությունից:
Նոյեմբերի 6–ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանը վերացրեց «Իմնեմնիմի» փոդքասթը վարելու արգելքը, ուստի հաղորդման հեղինակներն արդեն կարող են վարել փոդքասթը։

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն