Այսօր՝ 07.11.2024թ., ՀՀԿ Արարատի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ երիտասարդական կազմակերպության նիստը։ Նիստի օրակարգում էր Աշոտ Թադևոսյանին ընտրել ՀՀԿ Արարատի երիտասարդական կազմակերպության ղեկավար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա քայլերը, երիտասարդների ինտեգրումը ակտիվ հասարակական քաղաքական կյանքին և այլ հարցեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։