Եվրոչինովնիկները խաղում են բաց քարտերով՝ վստահ լինելով, որ Հայաստանի ներկայիս դավադիր և անհայրենիք վերխուշկեն չի դիմադրելու. Արմեն Աշոտյան

article-image

Այսօր ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակությանը զուգահեռ, երբ իշխող ոհմակը ցինիկաբար տապալեց Հանրապետականի և «Հայաստան» դաշինքի նախաձեռնությունը Բաքվում պահվող հայ գերիների առնչությամբ, Եվրոպական խորհրդարանում ընթանում էին ԵՄ արտաքին ծառայության նոր ղեկավարի թեկնածուի՝ Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասի լսումները։

 

Լսումների ընթացքում բարձրաձայնվեց նաև հայ ժողովրդի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև հանցագործությունների հարցը։ Հարցի հեղինակը Իսպանիան ներկայացնող, ազգությամբ բասկ, ձախակողմյան եվրոպատգամավոր Խոսե Պերնարդո Բառռենան էր, ով ընդգծեց Լեռնային Ղարաբաղում Ալիևի կողմից իրականացված էթնիկ զտման, ռազմական հանցագործությունների փաստը, և տխրահռչակ Ժոզեպ Բորելի փոխարինողին հարց ուղղեց այդ հանցագործությունները ԵՄ-ի կողմից հետաքննելու մասին։

Կայա Կալլասի արձագանքը խուսափողական էր, բրյուսելյան եվրոչինովնիկներին հատուկ լպրծունությամբ, բայց միաժամանակ՝ անկեղծ։ Նա բաց շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մեջ Բրյուսելի շահագրգռվածությունը ոչ այնքան «կայունության», որքան՝ տրանսպորտային ԿՈՐԻԴՈՐՆԵՐԻ (!!!) և էներգակիրների մատակարարման» մեջ է։ Նիկոլի պարագայում բոլորը, ինչպես ասվում է, խաղում են բաց քարտերով՝ վստահ լինելով, որ Հայաստանի ներկայիս դավադիր և անհայրենիք վերխուշկեն ոչ մի բանի չի դիմադրելու։ Այսօրվա ԱԺ զարհուրելի նիստը` վկա։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ

11.12.2024

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն