Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին․ հայտարարություն

article-image

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է․

«Հայտարարություն Ադրբեջանում պահվող գերիների և ռազմագերիների վերաբերյալ:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ամբողջ արցախահայությունը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգությունը ունի հազարամյակների պատմություն: Բաքվի ռեժիմի կողմից ցեղասպան քաղաքականությամբ իրականացված արցախահայության զանգվածային բռնի տեղահանումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:

Ադրբեջանական ագրեսիայի և արցախահայության բռնի տեղահանման հետևանքով ավելի քան մեկ տարի ապօրինաբար գերության մեջ են պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բազմաթիվ հայաազգի գերիներ։ Բաքվի բանտում մեր հայրենակիցներին պահելը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչև այժմ, այլեւ առկա բանակցային գործընթացում մարդկային կյանքերը, ազատությունն ու արժանապատվությունը որպես ճնշման միջոց օգտագործելու փորձ:

Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի (COP29) անցկացման զուգընթաց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

1. Կոչ է անում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապես ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահվում են Բաքվում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը հորդորում է ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ հասնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը:

3. Հիշեցնում է Ադրբեջանի ղեկավարությանը, որ ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին»:

Աղբյուր՝ AntiFake.am 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն