Ինչու է արևմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ իշխանության սորոսական փայատերերի հովանավորները չեն թաքցնում, որ ՆԳՆ-ում Արփինե Սարգսյանի նշանակումը եղել է իրենց «աջակցությամբ»։ Նախօրեին ՆԳ նախարարի  եւ ԵՄ ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսի հանդիպման մասին հաղորդագրության մեջ գրված է. 

«ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արփինե Սարգսյանին՝ նշանակման կապակցությամբ, եւ հաջողություններ է մաղթել, ընդգծելով ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։ Վ․ Մարագոսն ընդգծել է համագործակցության շնորհիվ կատարված մեծածավալ աշխատանքը եւ պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու համագործակցությունը»:

Անգամ իշխանական օրենսդիրները ապշած էին այս ձեւակերպումներից՝ ի՞նչ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, եթե ԱԺ վերջին լսումների ժամանակ խոսվեց Հայաստանում հանցագործությունների, թմրամիջոցների տարածման խայտառակ չափերի մասին։ Հայաստանում ոստիկանությունը կատարելագործվել է միայն Փաշինյանի իշխանությունը պահելու եւ ընդդիմադիրներին ճնշելու գործում: Ենթադրվում է, որ հենց դրա համար էլ Արեւմուտքն աջակցում է ոստիկանությանը։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն