Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ, դատախազի նախկին տեղակալ Արթուր Պողոսյանը, որը 4 օր առաջ է ստանձնել պաշտոնը, ձեռնամուխ է եղել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականների կատարմանը: Երեկ նա աշխատանքային խորհրդակցություն է արել եւ հիմնականում ծանրացել է քրեական վարույթների «ձգձգումների պատճառների» վրա, հանձնարարել է՝ բոլոր միջոցները ձեռնարկել` վարույթներն արագացնելու համար, եւ «լուծել դրանց ընթացքը հստակ եւ ողջամիտ ժամկետներում»։

Անգամ անդրադարձել է փորձագիտական եզրակացությունների ձգձգմանը։ Պարզ է, որ փորձում է չեզոքացնել իր` SMS ստանալու հավանականությունը, քանի որ վստահ է` Նիկոլ Փաշինյանին «արագություն» է պետք, որ ինչքան հնարավոր է՝ շատ մարդ եւ հնարավորինս արագ հայտնվեն բանտերում: Բայց պետք է հիասթափեցնենք պարոն Պողոսյանին` չեք կարող գուշակել, թե ինչը կվրդովվեցնի Փաշինյանին, եւ ինչ նոր հրահանգ կտա նա: Օրինակ, կհանձնարարի սատանաներին բռնել, իսկ երբ չբռնեք, SMS կուղարկի»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն