Վերաբերմունք է փոխվել․ «Հրապարակ»

article-image

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ, որ հանդգնել է գետնով տալ մեծն Փաշինյանի հակաօրինական խնդրանքը։ Գոնե հրապարակավ նրանք վերջինիս չեն մոտենում, իսկ երեկ ԱԺ նիստի ընդմիջմանը հաշված ՔՊ-ականներ համարձակվեցին ձեռքով բարեւել նրան՝ մտածելով, որ լրագրողները կֆիքսեն «հանցանքը», եւ Փաշինյանը մի sms էլ իրենց կուղարկի: Աղազարյանին ձեռքով բարեւել են Վաղարշակ Հակոբյանը, Ալեքսեյ Սանդիկովը, գավառցի Նարեկ Գրիգորյանը։

Մյուսների մեջ, իհարկե, շատ կան Աղազարյանին «բալետ անողներ», բայց՝ ծածուկ: ՔՊ-ից մեզ պատմեցին, որ սորոսական, երբեմնի կապտամազիկ Թագուհի Ղազարյանը խմբակցության վերջին նիստում հարց է բարձրացրել, թե ինչ կարգավիճակով է Հովիկ Աղազարյանը մասնակցում նիստին։

Հիշեցնենք, որ խմբակցության նիստը կայացել է անմիջապես այն բանից հետո, երբ Աղազարյանը հայտարարություն տարածեց, թե մերժում է Փաշինյանի «խնդրանքը»` մանդատը վայր չի դնում: Եվ մազերի գույնը փոխած տիկինը որոշել է Փաշինյանին հավաստել իր հավատարմությունը` նման հարց բարձրացնելով, ինչին, զարմանալիորեն, Հայկ Կոնջորյանն արձագանքել է` խմբակցության անդամի կարգավիճակով։ Սակայն պարզ է, որ «առաջնորդը» շատ վրդովված է, եւ հնարավոր է` առաջիկա օրերին Աղազարյանին հեռացնեն խմբակցությունից, անգամ` կուսակցությունից։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝  «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն