«Իմնեմնիմի» փոդքասթի համահղինակ Վազգեն Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում ասում ա. Մենք չպիտի ընկնենք երազանքների ինչ-որ հայրենիքների հետևից (ասես ինքը չէր նուռը ձեռքին պնդում, թե Աղդամն իր հայրենիքն է), հետո հավելում, որ ԱՅՈ, այսօր Ադրբեջանի զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքում են, բայց իրենք ոչինչ չեն կարող անել դրա հետ: Եթե դուք կարող եք, ասում ա ընդդիմությանը, ես բենզինի հարցը կլուծեմ, գնացեք Ջերմուկ, մի բան արեք:
Չպետությունը հենց սա է, երբ իշխանությունը հայտարարում է իր հիմնական գործառույթի ու պարտականության չկատարման, ապիկարություն մասին: Ցանկացած նորմալ երկրում էս խոսքերին պիտի հետևի հրաժարականը, բայց մեզ մոտ ամեն բան դեգրադացված ա, սրանք ինչ ուզում խոսում են, ինչ ուզում անում ու շարունակում են մնալ իշխանություն...»։