«Աննա վարչապետ». ցուցակը գլխավորելու է Աննա Հակովբյա՞նը․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական թիմում խոսում են, որ հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Սրանով է պայմանավորված նրա գերակտիվությունը: Նա կառավարությունում աշխատասենյակ, աշխատակազմ, փիառ թիմ ունի։

Ոչ միայն տեղական եւ միջազգային հյուրեր է ընդունում, տարատեսակ միջոցառումներ կազմակերպում, այլեւ, չունենալով որեւէ պաշտոն, ինքն է որոշում պետության կադրային քաղաքականությունը։ Վերջին կադրային փոփոխությունները, ըստ ՔՊ-ականների, իրականացվել են նրա սցենարով։ Մի բան հաշվի չեն առել` Աննա Հակոբյանի հակառեյտինգն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն