AntiFake.am-ը հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ իրականացնում է «Ղազարյան VS Ղազարյան» հաղորդումը, որի ընթացքում Էդգար Ղազարյանը պատասխանում է Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում Պետրոս Ղազարյանի կողմից հնչող հարցերին: 1-28-րդ թողարկումները հասանելի են AntiFake TV յութուբյան ալիքում:
Այս թողարկման ընթացքում Էդգար Ղազարյանը հյուրընկալվել է միաժամանակ Պետրոս Ղազարյանին և նրա իշխանական հյուրին՝ ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Բաբլեն Թունյանին՝ «Ղազարյան VS Ղազարյան +» ձևաչափի շրջանակներում: