ՄԱԿ-ի ներկայացուցիչը Դամասկոսում նոր իշխանությունների հետ քննարկել է մարդասիրական օգնության հարցերը

article-image

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը Դամասկոսում Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել է մարդասիրական օգնության ընդլայնման հարցերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակում։

Դեկտեմբերի 16-ին Ֆլետչերը հանդիպել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ աշ Շարաայի հետ, որը հայտնի է Աբու Մուհամմեդ ալ Ջուլանի մականունով, և Սիրիայի անցումային շրջանի նախարարների կաբինետի ղեկավար Մուհամեդ ալ Բաշիրի հետ։ Քննարկվել են Սիրիայում վերջին իրադարձությունների ֆոնին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի ավելացման հարցերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է այս շրջանում Սիրիայի բնակչության օգնության ապահովման համար համակարգված գործողությունների կարևորությունը։

Գուտերեշը ողջունել է նաև «քաղաքացիական բնակչության, ներառյալ հումանիտար աշխատողների պաշտպանության՝ ժամանակավոր կառավարության պարտավորությունները»: Նա նշել է բոլոր սահմանային անցակետերով լիակատար հումանիտար մուտքի տրամադրման, հումանիտար աշխատակիցների կողմից թույլտվությունների և վիզաների ստացման համար բյուրոկրատական ​​ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև հիմնական պետական ​​ծառայությունների (ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը) տրամադրման անընդհատության ապահովման պարտավորության շուրջ ձեռք բերված համաձայնության կարևորությունը և հումանիտար համայնքի հետ կառուցողական երկխոսության պատրաստակամությունը:

Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել են երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել են Դամասկոս և պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունն անցումային շրջանում ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։ 

Աղբյուր՝ «Արմենպրես»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն