Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան

article-image

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական դասավորվածությունն ու հիմնական խաղացողների շահերը Հարավային Կովկասում: Բոլորն էլ քաջ գիտակցում են ցանկացած էսկալացիայի հետևանքներն ու աղետալի ելքը:
Սակայն Հայաստանի իշխանության մահացու հերթական մեղքն այն է, որ չունենալով ադեկվատ արտաքին քաղաքականություն, չձևավորելով դաշնակցային հարաբերություններ գլոբալ կամ տարածաշրջանային որևէ խաղացողի հետ, չունենալով նրանցից անվտանգային երաշխիքներ կամ գործուն զսպող մեղանիզմներ, Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն