Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Էդուարդ Շարմազանով

article-image

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Ուղիղ 2 տարի առաջ, 2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է, որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին»։

Մտա՞վ ուղեղներդ։

Ասում եմ ՝ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան, որ ոչ միայն Շուշին, Հադրութը, Ասկերանն ու Մարտակերտը, Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին, այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։

Նիկոլին ու իր ԱԳՆ-ին էլ ասեք, որ սա է եղել հայանպաստ բանակցությունը, ոչ թե ձեր բանակցածը՝ ամեն ինչ հանձելը թշնամուն։

Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում»։

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն