(VIDEO) Վազգեն Սաղաթելյանի ցուցմունքը` «Իմնեմնիմի»-ի գործով դատական նիստին

article-image

«Մենք կարող էինք այդ բառերը չօգտագործել, անշուշտ, կարող էինք։ Մենք՝ որպես ստեղծագործող որդեգրել ենք այս մոտեցումը, այո, դա կարող է լինել տհաճ, անհարմար ինչ-որ մեկի ներկայությամբ նայել»,-«Իմնեմնիմի» պոդքասթի գործով դատական նիստի ընթացքում ի պատասխան նիստը նախագահող դատավոր Արման Հովհանիսյանի հարցի՝ ասաց պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։

Նա հաղորդումը համեմատեց ֆիլմի հետ, որտեղ հնարավոր է անկողնային տեսարան։

«Այո, ինչ-որ մեկին իր տատիկի ներկայությամբ հարմար չի դիտել անկողնային տեսարանը։ Հիմա ի՞նչ, անկողնային տեսարանի մասնակից երկուսին պե՞տք է դատենք դրա համար։ Չէ, պետք է փաստենք, եթե հաճելի չէ, անջատում է։ Մենք որոշել էինք անկեղծ լինել»,-ասաց Սաղաթելյանը։

Նա չբացառեց, որ նման լեքսիկոնը ոչ բոլորի համար է հաճելի, չբացառեց,  կլինեն մարդիկ, որոնք դրա պատճառով այլևս իրենց հաղորդումը չեն նայի, միաժամանակ ընդգծեց՝ նպատակ չունեն խոսել հաճելի բաներ, մենք չենք ստեղծել այդ պրոդուկտը, որպեսզի հաճույք պատճառենք բոլորին։

Դատավորի հարցին, ի՞նչ նպատակով են օգտագործվել այդ բառերը՝ լսարանը մեծացնելո՞ւ, թե՞ իրենց համարձակությունը ցույց տալու համար, Սաղաթելյանն ասաց, որ 2019-ից սկսած ինքը նման բառակազմով  է անդրադարձել ներքաղաքական գործընթացներին։

«Մեկ էլ այս ֆորմատի մեջ մտնում եմ ու սկսում եմ խուսափել այդ բառերն օգտագործելուց։ Ես կարող էի դա անել, բայց համարում եմ, որ անկեղծ չէի լինի»,-ասաց Սաղաթելյանը։

Տեսանյութը՝ ստորև

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն