Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը. Դանիելյան

article-image

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ տարիներ շարունակ արշավներ են իրականացրել ադրբեջանցիները, թուրքերը, նիկոլին իշխանության բերած և նրան սատարող տարբեր ուժային կենտրոնները։ Սակայն, ինչպես տեսել ենք թե՛ Ղարաբաղյան հերոսամարտի ընթացքում, թե՛ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և թե՛ քաղաքական գործընթացների ժամանակ, Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը՝ պահպանելով ազգային արժեքները և մեր երկրի շահերը,հաղթահարելով բոլոր մարտահրավերները:
Այսօր էլ նրանց փորձերը՝ օգտագործելով իրենց «պրոքսի» ուժերը, լատենտ նիկոլականներին և կեղծ ընդդիմադիրներին, դատապարտված են ձախողման։
Ինչպես ասում էր ՀՀԿ նախկին ղեկավարներից սպարապետ Վազգեն Սարգսյանը․
«Իրականում ամեն բան նույնն է․ թուրքը նույն թուրքն է, մենք էլ նույն մենք ենք»։
Ուստի, թշնամու կողմից մեր երկրի ազգային և պետական շահերին սպառնացող ցանկացած քայլ կձախողվի։ Մեր պարտականությունն է մնալ միասնական, պաշտպանել մեր ազգային արժեքներն ու պետականությունը և ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգ ապագան»: 

 

 
Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն