
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընկերներ
«Իմնեմնիմի»-ի վաղվա եթերը նվիրված ա լինելու պայքարի մեր ընկերոջը, սկզբունքային, ճիշտ արժեհամակարգով կարգին մարդուն՝ Մհեր Սահակյանին:
Ոչ մի խոսք ու ոչ մի եթեր չի կարող թեթևացնել Մհերի ընտանիքի, ընկերների ցավը, ես դա շատ լավ գիտակցում եմ, բայց մեր պարտքն է հարգանքի տուրք մատուցել իրեն, ինչպես նաև արդեն և իր փոխարեն, էլ ավելի մեծ եռանդով լծվել էն պայքարին, որում մշտապես մեջք մեջքի էինք Մհերի հետ:
Վաղը ժամը 15:30-ին մենք լինելու ենք Էդգար Ղազարյանի դատին, քանի որ այնտեղ շատ անդուր միջադեպ է գրանցել նախորդ դատերից մեկում, իսկ 17:30-ից կլինենք Մհերի հոգեհանգստի արարողությանը՝ Կոնդի եկեղեցում:
Պայքարի ամեն հեռացող ընկորջ հետ մեծանում ա մնացածի պատասխանատվությունը, իմ մոտեցումը դա է, պիտի անենք ամեն բան, որ Մհերի գործը անավարտ չմնա:
Ու անելու ենք...»: