Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող շանտաժ/սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Աբրահամյան

article-image

ՀՀ ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող շանտաժ/սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում:

Նախ մի քանի օր առաջ Փաշինյանը հայտնեց Մինսկի խմբի ձևաչափի լուծարման մտադրության մասին, իսկ այսօր արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ իշխանությունը խնդիր է դրել, որպեսզի մինչև ընտրություններ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինի:

Շատ չծավալվելով այս թեմայով նախարարի անհաջող ու չստացված բառախաղին, միայն ուզում եմ հիշեցնել, որ իշխանությունն ավելի վաղ խոսում էր այդ գործընթացը մինչև 2027 թվականն ավարտելու մասին, իսկ հիմա, իրադրության բերումով, ստիպված առավել վաղ ժամկետ է սահմանում (2026 թ.) և դեռ պարզ չէ, Բաքվում բավարարված ե՞ն, թե՞ ոչ»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն