
Նիկոլ Փաշինյանի վստահությունը հանրության շրջանում հասել է պատմական մինիմումի, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Գրեթե բոլոր քաղաքական դերակատարների միջև կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը ձախողված կառավարիչ է ու վտանգավոր է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար»,- նշեց նա
Շարմազանովը հիշեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ ում համար թանկ է Եռաբլուրը, ում համար թանկ է Ծիծեռնակաբերդը, ում համար թանկ էր ու թանկ է Արցախը՝ պետք է մտածի ոչ թե իշխանության գալու, այլ՝ իշխանափոխության մասին՝ զրո ամբիցիա սկզբունքով։ Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայելու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ հեռացվի։