Եթե իշխանությունը ֆիքսեց, որ պլանն աշխատել է, իսկ մարդիկ հարմարվողի կարգավիճակում են՝ նոր պարտությունները երաշխավորված են. Տիգրան Աբրահամյան

article-image

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իշխանությունը մեր հասարակությանը բարոյալքման այնպիսի աստիճանի է հասցրել, որ դրա թիվ մեկ մեղավորը հայտարարում է, որ պարտությունների միջոցով առավել անկախ ու ինքնիշխան ենք դառնում, իսկ ներսում հանրային ընդվզումը նվազագույնի վրա է:
4-5 տարի է` իշխանությանը ներարկում է այն մոտեցումը, որ մենք` հայերս, հաղթելու, պայքարելու հնարավորություն չունենք և ճիշտը հանձնվելն ու թշնամիների գթասրտությունն ակնկալելն է:
Ներկայիս փուլը քննաշրջան է քաղաքացու համար, որովհետև եթե իշխանությունը ֆիքսեց, որ պլանն աշխատել է, իսկ մարդիկ հարմարվողի և ընկածի կարգավիճակում են, ապա նոր պարտությունները երաշխավորված են»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն