Սերժ Սարգսյանը «գրողի ծոցն էր» ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտի ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում. Շարմազանով

article-image

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն էր» ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտը Հայաստանը դարձնում է «էրմենիստան»։

Թուրքիայի տակ ապրել ցանկացող կապիտուլյանտների ռեժիմին հիշեցնեմ դեռևս 1993-ի ամռանը թուրքերի նախկին վարչապետ Էջևիթի խոսքերը.

«Թուրքիան ի վիճակի է Նախիջևանի ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել ` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։

Հիմա անատոլիական ու կովկասյան թուրքերը «ճանապարհների ապաշրջափակման» անվան տակ պատրաստ են գործարկել «պանթուրքիզմի» ճանապարհը, իսկ կապիտուլյանտ ռեժիմը դա ներկայացնում է «խաղաղասիրություն»։

Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից:
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն էր» ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտի ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում՝ Հայաստանը դարձնելով թուրք-ադրբեջանական վիլայեթ»։

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն