2012թ. Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Չինաստանից ԱՆՎՃԱՐ Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր ավտոբուս. Նարեկ Թադևոսյան

article-image

Նարեկ Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոչ վաղ անցյալում՝ 2012 թվականին, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր չինական «Հայեր-բաս» մակնիշի (ժողովրդական լեզվով ասած մանուշակագույն) ավտոբուսները:
Երևան համայնքն ունենալով ներկայիս համայքային բյուջեից կրկնակի կամ, եթե ոչ եռակի անգամ ավելի քիչ բյուջե, քննարվող ավտոբուսները ներկրել է համայնքային բյուջեից ծախսելով 0 դրամ: Այսինքն ոչ թե Երևան համայքը նոր վարկ է վերցրել կամ քաղաքացիների համար որևէ բան է թանկացրել դրանց վճարման համար, այլ հակառակը՝ դրանք ձեռք են բերվել ԱՆՎՃԱՐ:
Այն ժամանակվա կեղծ ընդդիմադիրները, ովքեր հետագայում, որպես իշխանություն ունեցան իրենց ուրույն և ազդեցիկ դերը մեր երկիրը դեպի կործանման տանելու գործում, պայքարում էին իբրև տրանսպորտի թանկացման դեմ, որի վերաբերյալ այն ժամանակ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ նպատակ և ցանկություն չունենք ուղեվարձը բարձրացնելու:
Սակայն հիմա, նշված ուժերն, արդեն իսկ իշխանություն դառնալով, մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ Երևանցիներս, թե որպես շահագործող և թե որպես համավարկառու»:

Աղբյուր՝ AntiFake.am  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն