Սա զուտ դիվանագիտական քաղաքավարությո՞ւն է, թե՞ ավելի խորքային քաղաքական ուղերձ. Դանիելյան

article-image

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Աննա Հակոբյանի այցը Քաթար նոր հարցեր է առաջացրել Հայաստանի արտաքին քաղաքականության թափանցիկության և իշխանության իրական մտադրությունների վերաբերյալ։ Ո՞րն էր այցի պաշտոնական նպատակը, ի՞նչ օրակարգ էր ներկայացվում, և ամենակարևորը՝ ի՞նչ քաղաքական, տնտեսական կամ մշակութային պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս հանդիպումների ընթացքում։

Պաշտոնական աղբյուրները, ինչպես միշտ, նվազագույն տեղեկատվություն են տրամադրում, սակայն ուշագրավ է, որ այցից կարճ ժամանակ անց Զբոսաշրջության կոմիտեն հայտարարեց հայկական հյուրանոցներում մահմեդական ուխտավորների համար աղոթասենյակներ բացելու անհրաժեշտության մասին։ Սա պատահականությո՞ւն է, թե՞ Քաթարի հետ գաղտնի պայմանավորվածությունների մաս, որոնք հանրությանը դեռ չեն բացահայտվում։

Հատկանշական է նաև Աննա Հակոբյանի արտաքին տեսքը՝ Քաթարի իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում։ Պաշտոնական լուսանկարներում նա ներկայացել է մահմեդական ավանդույթներին համապատասխան հագուստով։ Սա զուտ դիվանագիտական քաղաքավարությո՞ւն է, թե՞ ավելի խորքային քաղաքական ուղերձ՝ արտահայտելով Հայաստանի նոր՝ ավելի մեծ կախվածությամբ հարաբերությունները Մերձավոր Արևելքի պետությունների հետ»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն