Աշխարհը փոխվում է, և Հայաստանը պետք է անցնի քաղաքական տուրբուլենտության այս շրջանը. Հենրիխ Դանիելյան

article-image

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աշխարհը փոխվում է, և Հայաստանը պետք է անցնի քաղաքական տուրբուլենտության այս շրջանը

Իլոն Մասկի հայտարարությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնի» փակման անհրաժեշտության մասին, ցույց է տալիս, որ ըստ Մասկի աշխարհում այլևս տեղ չկա անարդյունավետ, թանկ և անօգուտ կառույցների համար։ Ինչպես այս մեդիաօջախներն են կորցրել իրենց նշանակությունը ԱՄՆ-ի համար, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը վերածվել է անպետք և վնասակար գործոնի Հայաստանի համար։

Ի տարբերություն նրա,ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2008-2018 թվականներին Հայաստանը տարել է համաշխարհային քաղաքական ու տնտեսական տուրբուլենտության միջով՝ պահպանելով կայունություն և ազգային շահեր․

2008 – Համաշխարհային ֆինանսական ճգնաժամ

2008 – Ռուսաստան-Վրաստան պատերազմ

2011-2012 – Եվրագոտու ճգնաժամ

2014 – Ուկրաինական ճգնաժամ և պատժամիջոցներ

2016 – Ապրիլյան պատերազմ, որտեղ հաղթեց Հայաստանը

Սա է իրական առաջնորդությունը, երբ երկիրը տանում ես ոչ թե դեպի քաոս ու պարտություն, այլ դեպի կայունություն և հաղթանակ։

Այսօր աշխարհը կրկին վերափոխվում է, իսկ Հայաստանը մնացել է Փաշինյանի քաղաքական ճահճի մեջ։ Ժամանակն է գիտակցելու, որ երկիրը պետք է վերադարձնել արհեստավարժ առաջնորդների ձեռքը, այլ ոչ թե թողնել պոպուլիստների ձեռքում, որոնց կառչած մնալը երկիրը միայն տանում է կործանման»։

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն