Սերժ Սարգսյանի օրոք Երևանը դասվում էր աշխարհի ամենաանվտանգ մայրաքաղաքների շարքին, իսկ այսօր երկիրը վերածվել է անարխիայի օջախի. Դանիելյան

article-image

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյա էջում գրել է. 

«Վերջին դեպքերը՝ Սևանում, Ջրաբերում և Մերձավանում, վկայում են, որ երկրում իրավակարգն ու պետական վերահսկողությունը կաթվածահար վիճակում են։
Այսօր մենք ականատես ենք օրենքի խախտման ու հասարակության ապակայունացման աննախադեպ մակարդակի, որը հետևանք է ներկա իշխանությունների անգործության, կառավարման անկարողության և օրինականության հիմնասյուների փլուզման։
Սերժ Սարգսյանի օրոք Երևանը դասվում էր աշխարհի ամենաանվտանգ մայրաքաղաքների շարքին, իսկ այսօր երկիրը վերածվել է անարխիայի օջախի, որտեղ զենքն ու հանցագործները դարձել են իշխանության թուլության և անպատասխանատվության խորհրդանիշ։
Հայաստանի պետական ինստիտուտները գտնվում են խոր ճգնաժամի մեջ, գործող իշխանությունը չի կարողանում ապահովել քաղաքացիների անվտանգությունը և վերականգնել նրանց իրավունքը՝ անվտանգ և հանգիստ ապրելու իրենց երկրում։
Հ.Գ.
60-ականների Չիկագոյին նմանվող այս իրավիճակում, երբ երկրում տիրում է հանցավորության և ամենաթողության մթնոլորտ, երկրի կառավարիչները զբաղված են կեղծ կրթական ծրագրերով, տուրիստական արշավներով և ընտանեկան փոդքաստ վարելով՝ լիովին անտեսելով երկրի անվտանգային և սոցիալական հիմնախնդիրները»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն