
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով արցախցի լրագրողի հարցին, հայտարարեց, որ «կարելի էր մնալ և կռվել, պետք էր կռվել»՝ մի քանի անգամ կրկնելով այս արտահայտությունը։
Սա այն նույն Ալեն Սիմոնյանն է, որը ժամանակին հայտարարում էր, թե «Աղդամը իմ հայրենիքն է», իսկ այսօր խոստովանում է, որ դա «սխալ» էր։ Սա այն նույն Ալեն Սիմոնյանն է, որը, երբ Լաչինի միջանցքը փակվել էր, հայտարարում էր․ «Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումը ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան Հայաստանին կամ Արցախին քաղաքական առումով»։
Այսպիսով, Ալեն Սիմոնյանը կրկին հակասում է ինքն իրեն։ Եթե այսօր նա պնդում է, որ «պետք էր կռվել», ապա ինչու՞ էր իշխանությունը տարիներ շարունակ համոզում հանրությանը, որ Արցախը պետք է «փոխզիջման» գնա, իսկ ճանապարհների արգելափակումը «շահեկան» է մեզ համար։
Ալեն Սիմոնյան, դուք ձեր իսկ խոսքերի հակասության մեջ եք:Դուք խոսում եք ընդդիմադիր լինելու և դեմագոգիայով զբաղվելու մասին, սակայն չեք հստակեցնում, թե ում նկատի ունեք։ Վստահաբար կարելի է ենթադրել, որ դուք հենց ձեր նախկին ընդդիմադիր ես-ին եք նկատի ունեցել, երբ հայտարարում էիք, թե «Աղդամը իմ հայրենիքն է»՝ առանց գիտակցելու հետևանքները։
Այսօր, երբ ասում եք, որ «սխալվել եք», առաջանում է տրամաբանական հարց․ ձեր կարծիքներում և քայլերում էլ ի՞նչ կասեք կամ կանեք, որ հետո կրկին հայտարարեք՝ «սխալվել եմ»։ Օրինակ՝ հայոց ցեղասպանության կամ առհասարակ Հայաստանի գոյության մասո՞վ։
Հարցեր, որոնցից չեք կարող խուսափել
• Որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա, ինչու՞ տարիներ շարունակ պնդում էիք, որ Արցախում պետք է «կառուցողական» մոտեցում որդեգրել, բայց այսօր ասում եք, որ «պետք էր կռվել»։
• Ինչու՞ այն ժամանակ, երբ Արցախը կանգնած էր բնաջնջման վտանգի առաջ, հանրության գլխի տակ փափուկ բարձ դրեցիք՝ հայտարարելով, որ «Լաչինի միջանցքի փակումը մեզ համար շահավետ է»։
• Եթե այժմ պնդում եք, որ «պետք էր կռվել», ապա ո՞վ է պատասխան տալու այն քաղաքականության համար, որը հանգեցրեց Արցախի լիակատար կորստին։Այսօր, երբ Արցախն այլևս չկա, Ալեն Սիմոնյանը հանկարծ որոշել է, որ «պետք էր կռվել»։ Բայց սա ոչ թե զղջում է, այլ հասարակական կարծիքի հերթական մանիպուլյացիա՝ փորձելով խուսափել քաղաքական պատասխանատվությունից։
Հ.Գ.Հարգելի հայրենակիցներ, համեմատեք Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությունները նրա նախկին խոսույթների հետ, և ամեն ինչ պարզ կդառնա։ Պարզ կդառնա նաև այն, թե ինչպիսի հետևողական քաղաքականություն է վարվել և ինչ ձևով են Ալեն Սիմոնյանները հանձնել Արցախը։
Կա նաև մեկ հռետորական հարց՝ եթե, ըստ ձեզ, Արցախը ադրբեջանի մաս լինե,ու ճանաչող պիենորը Ռուսաստանն է, ապա ինչու՞ արցախը ադրբեջանի կազմուծ ճանաչեցիք գնացիք Պրահայում «մակրոնի և միշելի» քավորությամբ այլ ոչ թե Մոսկվայում: