Էրդողանի անձրևանոցի տակ. Հենրիխ Դանիելյան

article-image

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էրդողանի և Զելենսկու հանդիպումը, որի ընթացքում Թուրքիայի նախագահը պահում էր անձրևանոցը Ուկրաինայի ղեկավարի գլխավերևում, պարզապես դիվանագիտական ժեստ չէ։ Դա կախվածության և ինքնուրույնության կորստի խորհրդանիշ է, որը նույնքան արդիական է դառնում նաև Հայաստանի համար՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո։

Ինչպես Զելենսկին, այնպես էլ Փաշինյանը իշխանության եկան կեղծ ժողովրդավարական կարգախոսներով, սակայն իրականում իրենց քաղաքականությամբ երկիրը տարան դեպի կործանման,միայն ավելացնելով արտաքին ուժերի ազդեցությունը երկրում և արձանագրեցին ռազմավարական պարտություններ։ Այսօր Փաշինյանի քաղաքականությունը չունի հստակ ուղղություն. նա մանևրում է Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի միջև, սակայն իրականում գործում է արտաքին ուժերի շահերից ելնելով։

2022 թվականին Մեծ Բրիտանիայի MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը ժամանեց Երևան համդիպելու Նիկոլ Փաշինյանին, ապա այսօր նա արդեն գտնվում է Թուրքիայում՝ քննարկելով տարածաշրջանի հեռանկարները։ Սա պարզ զուգադիպություն չէ։ Արևմուտքը վերաձևում է ազդեցության գոտիները, իսկ Փաշինյանը կորցնում է իր հենարանները, ինչը նրան կարող է ստիպել որոնել աջակցություն Անկարայում։

Սակայն պատմությունը ցույց է տալիս՝ այն, ով կախվածության մեջ է ընկնում Թուրքիայից, վերջիվերջո կորցնում է իր ինքնիշխանությունը։ Լիբիան, Սիրիան, Ադրբեջանը՝ բոլորը օրինակներ են, թե ինչպես է թուրքական ազդեցությունը վերածվում քաղաքական թելադրանքի։ Եվ եթե Փաշինյանը հայտնվի «Էրդողանի անձրևանոցի տակ», նրա քաղաքական ապագան կանխորոշված կլինի՝ դառնալով Անկարայի կամակատարը, իսկ Հայաստանը՝ ինքնիշխանության վերջնական կորստի ճիրաններում։

Ընտրությունը մնում է հայ ժողովրդին. հաշտվել պարտվողական քաղաքականության հետ, թե պայքարել ազգային շահերի համար»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն