Ռազմական դրության պայմաններում ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. Հայտարարություն

article-image

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով իրականացվող կցագրումների, անհրաժեշտ հավաքագրումների, կամավորագրումների, ինչպես նաև դեպի Արցախի Հանրապետություն՝ համապատասխան անձանց տեղաշարժը կազմակերպելու, վերջիններիս պատշաճ դիմավորման, տեղակայման, զորահավաքային զինծառայողների ծառայության կազմակերպման, ամրակցված զենքի ու ռազմամթերքի կիրառման կանոնների պահպանման, նրանց նյութական ապահովվածության, մարտական ծառայությունը վերահսկելու, ինչպես նաև զորամասերի մարտական պատրաստականության բերման պլանով նախատեսված աշխատանքների նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ գործընթացների մասով, առանձին դեպքերի հետ կապված, ստացվում են բացթողումների կամ իրավախախտման հատկանիշներ մատնանշող որոշակի փաստական տվյալներ՝ խնդրում ենք համապատասխան ուղղություններում արձանագրված անցանկալի դրսևորումների վերաբերյալ բացառապես հավաստի և հստակ տեղեկություններ  ունենալու դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այդ նպատակով գործող՝  015579342 հեռախոսահամարով»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն