Վլադիմիր Զելենսկին վերաձևում է իր քաղաքական դիրքավորումը՝ անցնելով լիբերալ-գլոբալիստական ուժերի հովանու տակ. Հենրիխ Դանիելյան

article-image

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Վլադիմիր Զելենսկին վերաձևում է իր քաղաքական դիրքավորումը՝ անցնելով  լիբերալ-գլոբալիստական ուժերի հովանու տակ և ստանձնելով նրանց առաջամարտիկի դերը՝ ընդդեմ պահպանողական արժեքների վերածննդի։ Արևմտյան քաղաքական դաշտում խորացող ճգնաժամը, որը պայմանավորված է գլոբալիստական քաղաքականության համակարգային ձախողումներով, հանգեցրել է հասարակական վստահության կորստի այն ուժերի նկատմամբ, որոնք պատասխանատու են պատերազմների, տնտեսական ցնցումների և գլոբալ ճգնաժամերի (ներառյալ՝ համավարակների) հետևանքների համար։
Ուկրաինան սկզբում ծառայեց որպես գործիք՝ ուղղված Ռուսաստանի թուլացմանը, սակայն այս նախագիծը ձախողվեց, վերածվելով տնտեսական և ռազմական փակուղու։ Բայդենի վարչակազմի հավաստիացումները Կիևի հաղթանակի մասին չարդարացվեցին, ինչը հանգեցրեց հարյուր հազարավոր զոհերի և Արևմուտքի ռազմավարական հաշվարկների ձախողման գիտակցմանը։
Այս պայմաններում Զելենսկու վերջին հանդիպումն ԱՄՆ ղեկավարության հետ հստակեցրեց նրա նոր դերը՝ որպես գործիք ամերիկյան քաղաքական վերաձևավորման գործընթացում։ Նրա վարքագիծը ցույց է տալիս, որ նա վերածվում է լիբերալ-գլոբալիստական ուժերի շահերի առաջմղման գործիքի՝ ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարում։ Սա ոչ միայն վկայում է Ուկրաինայի քաղաքական վերադիրքավորման մասին, այլև ընդգծում է գլոբալ ուժային բալանսի վերակառուցման մեկնարկը։
Նույն գործընթացը, որը հանգեցրեց Ուկրաինայի կործանման, ներկայումս իրականացվում է նաև Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության միջոցով։ Նրա կառավարման լեգիտիմությունը հիմնված է արտաքին ուժերի շահերին ծառայելու վրա, և ինչպես Ուկրաինայի դեպքում, Հայաստանի ռազմավարական շահերը դիտարկվում են երկրորդական պլանում։ Հակառուսական հռետորաբանությունն ու արտաքին քաղաքական կուրսի ապակառուցողական փոփոխությունները արդեն իսկ խորացնում են երկրի անվտանգային և տնտեսական խնդիրները։ Հաշվի առնելով Ուկրաինայի նախադեպը՝ զարմանալի չի լինի, եթե Փաշինյանը հետագայում որդեգրի նաև հակաամերիկյան հռետորաբանություն՝ Հայաստանի քաղաքական անկումն արագացնելու և երկրի լիակատար թուլացման գործընթացը վերջնականացնելու համար»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն