Վարչապետին աջակցող իրական և կեղծ օգտահաշիվներ, որոնք վիրավորում և հայհոյում են «սևազգեստ մայրերին»

article-image

Օրեր առաջ կառավարության դիմաց կազմակերպվել էր հերթական բողոքի ակցիան, որի մասնակիցները այս անգամ զոհված զինծառայողների մայրերն էին, ովքեր կառավարությունից պահանջում էին իրենց 30 մլն դրամ հատկացնել որպես փոխհատուցում, ինչպես կառավարությունը փոխատուցում էր տվել  մարտի 1-ի  զոհերի ընտանիքներին: Այդ նպատակով նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի հետ։

Ակցիայի ընթացքում զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանվում էր նրա ֆեյսբուքյան էջում։ Ուղիղ հեռարձակման ամբողջ ընթացքում հրապարակման ներքո վարչապետի աջակիցների կողմից արվել է շուրջ 2500 մեկնաբանություն: 

Մեկնաբանությունները արվում էին թե՛ կեղծ, թե՛ իրական օգտատերերի կողմից, որոնք ունեն նույն բովանդակությունը՝ այն է պաշտպանել վարչապետին և վարկաբեկել զոհված զինվորների մայրերին: Մեկնաբանությունների մեծ մասը պարունակում են հայհոյանքներ և վիրավորական բառեր` ուղղված կանանց։ Հիմնական թեզը, որը շրջանառվում էր մեկնաբանություններում այն է, որ այս կանայք նախկինների օրոք «չեն պայքարել», եղել են նրանց «հպատակը» և նրանցից գումար չեն պահանջել, լռել են, քանի որ վախեցել են, իսկ հիմա խոսում են և գումար պահանջում, ներկայումս «աշխատում են» նախկինների համար և այդպիսով «վաճառում» իրենց երեխաների արյունը, իսկ ստեղծված իրավիճակում վարչապետը «անմեղ է», և պետք է նրան «հանգիստ թողնել»:

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2500-ից ավելի մեկնաբանություններից մի փոքր մասը՝ ավելի քան 40 իրական և կեղծ օգտահաշիվներ, որոնք, ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի , հայհոյանքներ և վիրավորանքներ են գրել սևազգեստ մայրերի հասցեին:

Ներկայացված իրական և կեղծ օգտահաշիվները մշտապես մեկնաբանություններ են թողնում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումների ներքո, որով իրենց աջակցությունն են հայտնում վերջինիս և հարկ եղած դեպքում` հայհոյանքներ ու վիրավորանքներ են հնչեցնում Փաշինյանի «ընդդիմախոսների» հասցեին, ինչպես այս դեպքում։ Ըստ օդում կախված լուրերի` վարչապետի ֆեյսբուքյան էջում և այլ սոցիալական հարթակներում վարչապետին «աջակցող» կեղծ օգտահաշիվները կառավարվում են մի կենտրոնից։

Իրական օգտատերերի գրառումներ

 

Կեղծ օգտատերերի գրառումներ

​​

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն