Կոչ ենք անում արտաքին բոլոր կողմերին զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցություններին վերադառնալու համար ճնշում գործադրելու հարցում. Օ'Բրայան

article-image

Այսօր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում պաշտոնյան վերահաստատել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի իրենց պարտավորություններին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ 

«Երկու երկրների ժողովուրդներն էլ շատ են տուժել. Հայաստանի ժողովուրդը, որը առերեսվում է հարձակողական ռազմական գործողությունների, այժմ կրում է կորուստների բեռը: Մեր աղոթքներն ենք հղում բազմաթիվ հայերի և ադրբեջանցիների, որոնք սպանվել կամ վիրավորվել են», - ասել է պաշտոնյան։  

Օ’Բրայանը նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Մենք կոչ ենք անում արտաքին բոլոր կողմերին զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցություններին վերադառնալու համար ճնշում գործադրելու հարցում», - ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն