Սերժ Սարգսյանի նկատմամբ հերթական շինծու քրեական գործն են հարուցել. Դանիելյան

article-image

«ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հերթական շինծու քրեական գործն են հարուցել, որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկ տարուց ավելի՝ 1 տարի 9 ամիս, գտնվում է կալանքի տակ։ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Մարտոյանը տնային կալանքի տակ էր։ Տասնյակ կուսակցականների, երիտասարդների և համակիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, կիրառվել են տարբեր սահմանափակումներ։ Այս մասին ֆեյսբույան իր էջում գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: 

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հերթական քաղաքական հաշվեհարդարի շրջանակում։

Հանրապետականների նկատմամբ իրականացվող այս քաղաքական հետապնդումը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավը վախենում են և լիովին տապալվել են բոլոր ոլորտներում և այժմ, էժանագին շոուներով, փորձում են շեղել հանրության ուշադրությունը։ Նրանց նպատակն է վերականգնել իրենց զրոյացված վարկանիշը, բայց դա այլևս անհնար է։ Ինչպես անհնար է մեզ վախեցնել կամ կոտրել։

Մենք տարիների ընթացքում ապացուցել ենք, որ Հանրապետականներին չի կարելի սանձել կամ վերածել կառավարելի գործիքի։ Մեր պայքարը եղել և մնում է անսասան, և ոչ մի քաղաքական հետապնդում չի կարող կանգնեցնել մեզ մեր ազգային արժեքների, պետականության ու ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին։

«Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է»»։

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն