«Ինչ ինչ, բայց նիկոլը բիզնեսի համար լավա» ասող բիզնեսմեննե´ր, ո՞նց եք. Վարազդատ Հարությունյան

article-image

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչ ինչ, բայց նիկոլը բիզնեսի համար լավա» ասող բիզնեսմեննե´ր, ո՞նց եք, Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի վերջին նախագծին ծանո՞թ եք:

Գալու են հարկայինից, ստուգման ակտով մազերներիդ չափ հարկային պարտավորություն առաջադրեն, դիմեք դատարան` չկասեցվի ակտի գործողությունը ու ինչ ունեք չունեք արգելադրվի ու բռնագանձվի: 

Վարչական դատարանում տարիների քննությունից հետո էլ ընդհանրապես էական չի լինի` կբավարարվի ձեր հայցը, թե չէ:

Դուք էլ ոչինչ չեք ունենա` կսնանկանաք, իսկ դրանից հետո մի հատ էլ քրեական վարույթ կնախաձեռնվի կանխամտածված սնանկության հանցակազմով ու մինիմումը բացակայելու արգելք խափանման միջոցով կվայելեք նիկոլի կերտած Հայաստանի հետզհետե նեղացող սահմանները»: 

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն