Ո՞ւր է սահմանը, որտե՞ղ ենք կանգ առնելու. Արմեն Հովասափյան

article-image

Արմեն Հովասափյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Այսօր, ուղիղ 104 տարի անց, երբ Բեռլինում պատժվեց մարդկության արյունոտ դահիճներից մեկը, Հայաստանի գործող իշխանությունն օր ցերեկով պարտադրում է մեզ ուրանալ այն, ինչի համար սերունդներ են պայքարել։

Հայկական իրականության մեջ թուրքական նարատիվը ներմուծող և տարածող լիբերալ-ֆաշիստների այս դասը, որը սեփական իշխանության պահպանման համար իրեն գարանտ է կարգել Էրդողանին, այսօր բաց տեքստով փորձում է համոզել նրան, որ «մենք խնդիր չունենք» Հայոց ցեղասպանության հետ։

Այս ամենը նշանակում է մեկ բան. մեր ինքնիշխանության, մեր հիշողության, մեր պատմական իրավունքի առք ու վաճառքն արդեն տեղի է ունեցել, պարզապես մնում է ձևական ավարտը։ Եվ այս ամենը գիտակցելով՝ մենք շարունակում ենք հանդուրժել այս ինքնակործան քաղաքականությունը։

Ո՞ւր է սահմանը։ Որտե՞ղ ենք կանգ առնելու»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն