Ռեկտոր դեռ չեն ընտրել, բայց արդեն գիտեն անունը․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 19-ին Ագրարային համալսարանում ռեկտոր են ընտրելու: Առաջադրվել է 4 թեկնածու` դոցենտներ Արեւիկ Ազիզյանը, Հայկ Ղազարյանը, ՍԱՏՄ պետի նախկին տեղակալ Սոնա Ծառուկյանը եւ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը: Համալսարանում վստահ են՝ Զաքոյանի ընտրության հարցը լուծված է․ նրան աջակցում է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը 2024թ. վերջին փոխել է հոգաբարձուների խորհրդի 4 անդամի, որոնք բարձրաձայնում էին համալսարանի խնդիրների մասին: Նոր անդամներից մեկը նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանն է, մյուս 3-ը՝ Զաքոյանի եւ Ուռուտյանի մտերիմները: Եվս մեկը բուհի «Ակբա ֆեդերացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանն է: Կառավարության ներկայացրած 5 անդամից 3-ը ԿԳՄՍՆ աշխատակիցներ են (փոխնախարար Ա. Սվաջյան, վարչության պետեր Ա. Պողոսյան եւ Լ. Գրիգորյան):

Խորհրդի անդամ 5 դասախոսները, 2018թ. սկսած, իրենց բոլոր քվեարկություններով ապացուցել են նվիրվածությունն Ուռուտյանին ու Զաքոյանին: Խորհրդի 5 անդամ ուսանող ներկայացրել է ուսխորհուրդը, որի նախագահն է Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկ Ալիյանը, որը սերտ հարաբերություններ ունի իշխանությունների հետ: Խորհրդի նախագահն էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն է` Ուռուտյանի նախկին ուսանողը:

Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նիստը պատրաստվում են անցկացնել փակ, արգելելով լրագրողներին՝ նկարահանելու նիստի ընթացքը: Նշենք, որ Ագրարային համալսարանի հետ կապված քրեական վարույթներ կան նախաձեռնված, որոնց ճակատագիրը դեռ պարզ չէ:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն