Այս իրավիճակում խաղաղության օրակարգը դառնում է մանիպուլյատիվ գործիք. Դանիելյան

article-image

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում ներկա իրավիճակը կարելի է գնահատել հետևյալ կերպ․

Իշխանական քարոզչամեքենան ակտիվորեն շահարկում է պատերազմի վերսկսման սպառնալիքը՝ ձևավորելով հանրային վախի մթնոլորտ։ Այդ վախի չեզոքացման կամ կանխարգելման միակ միջոցը ներկայացվում է որպես նոր զիջումներ՝ սահմանադրական փոփոխությունների կամ այլ իրավաքաղաքական ձևաչափերի միջոցով։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ռազմաքաղաքական հռետորաբանությունը, կեղծ հայտարարությունները և ռազմական էսկալացիայի նախապատրաստական դրսևորումները վկայում են հնարավոր հարձակողական գործողությունների տարբեր սցենարների մասին։ Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի պահանջներն ընդլայնվում են՝ անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունը զիջումների կգնա, թե ոչ։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն իշխանական պատգամավորների՝ Ադրբեջանին «կառուցողական դաշտ վերադառնալու» կոչերը, որոնք փաստացիորեն արտացոլում են ռազմական ու քաղաքական ճնշման ընդունումը։

Այս իրավիճակում խաղաղության օրակարգը դառնում է մանիպուլյատիվ գործիք, քանի որ իրական անվտանգային և ռազմավարական երաշխիքներ չեն ձևավորվում։ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը գործնականում ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն, և առկա գործընթացներն, ըստ էության, հանգեցնում են կամ նոր պատերազմի, կամ լրացուցիչ զիջումների, որոնք կարող են վերածվել պետական ինքնիշխանության կորստի»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն