Ալիևը «կուտը չկերավ». «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ փոխհամաձայնությունից հետո իշխանությունները գործի են դրել դիվանագիտական ողջ ռեսուրսը եւ մեծ աշխատանք են տարել, որ ինչքան հնարավոր է՝ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ ողջունեն Հայաստանի այդ «հերոսական, խիզախ» քայլը։ 
Կատարվածն անհրաժեշտ եւ կարեւոր քայլ է համարել Թեհրանը, «պատմական քայլ՝ դեպի տարածաշրջանային հաստատուն խաղաղություն եւ կայունություն»` Թբիլիսին, «համարձակ քայլ»` Գերմանիան, ողջունել է Ֆրանսիայի նախագահը, Եգիպտոսն անգամ անմասն չի մնացել։
Նիկոլ Փաշինյանը սրանով իրականում փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության եւ մի քիչ էլ Ալիեւի վրա, որ առանց ածանցյալ նախապայմանների ստորագրի համաձայնագիրը: Սակայն եթե հայ հասարակությունն իրոք ընկճվում է այս ողջունումներից, Ալիեւի համար միջազգային հանրության արձագանքը զրո արժեք ունի:
Ճիշտ հակառակը. նա է անցել հակագրոհի եւ ապատեղեկատվությամբ, թե իբր կրակում են իր սահմանին, պատասխան է տալիս հանրությանը, որ չի պատրաստվում «ագրեսորի» հետ համաձայնագիր կնքել, եւ պնդելու ու ստանալու է իր ուզածը»:

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն