Երևանը օր օրի կորցնում է իր կանաչ տարածքները, իսկ դրա հիմնական մեղավորը Տիգրան Ավինյանն է. Դանիելյան

article-image

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Երևանը օր օրի կորցնում է իր կանաչ տարածքները, իսկ դրա հիմնական մեղավորը Տիգրան Ավինյանն է, ով քաղաքը վերածել է շինարարական բիզնեսի շահերի սպասարկման գոտու։ Հարյուրավոր ծառեր հատվում են՝ հանուն նոր շինարարական ծրագրերի, որոնք նպաստում են ոչ թե քաղաքի բարելավմանը, այլ միայն որոշ խմբերի հարստացմանը։

Փողոցներ են լայնացվում ծառերի հաշվին, պուրակները վերածվում են բետոնե տարածքների, իսկ երևանցիները կորցնում են իրենց առողջ միջավայրը։

Բայց այս ամենը չի մոռացվելու։ Իշխանափոխությունից հետո Ավինյանն ու նրա թիմը պետք է իրավական ու քաղաքական պատասխանատվություն կրեն՝ քաղաքի թալանի, կոռուպցիայի և բնապահպանական հանցագործությունների համար։ Ամեն մի հատած ծառի համար պատասխան պիտի տան, իսկ գողացված գումարներով՝ ծառատունկ իրականացնեն»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն