ՆԳՆ նախարարի պատասխանները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ կանաչ լույս նոր խոշտանգումների համար. Մելիքյան

article-image

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խոշտանգումների վերաբերյալ լրագրողների հարցերին տիկին ՆԳՆ նախարարի պատասխանները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ կանաչ լույս նոր խոշտանգումների համար։ Նրան լսողի մոտ չի առաջանում տպավորություն, որ տիկին նախարարն ունի այդ քստմնելի պրակտիկայի դեմ պայքարելու մտադրություն։

Ոչ մեծ փորձ ու ոչ մեծ իմաստնություն ունեցող տիկին նախարարը չի էլ հասկանում, թե ինչ մեծ սխալ է գործում։ Չի գիտակցում, որ փոս փորողն ի վերջո իր փորած փոսն է ընկնելու։ Իսկ «որ չափով չափես, նույն չափով էլ կչափվես» սկզբունքը բացառություններ չունի։ Եվ հաստատ երբ օրը գա՝ այսօրվա ճեպազրույցն իրեն հիշեցնելու են։

ՀԳ. Զուտ խղճիս հանգստության համար հավելեմ, որ եթե ինչ-որ հրաշքով ես սխալված լինեմ նախարարի մտադրությունների հարցում կամ էլ եթե նա վերանայի իր մոտեցումները, ապա ուրախ կլինեմ այդ մասին տեղեկանալ՝ հրապարակավ կամ ոչ հրապարակավ»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն