Փաշինյանը ԵՊՀ-ից Աննա Հակոբյանի վրեժն է հանել․ «Հրապարակ»

article-image

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում թիրախավորեց Երեւանի պետական համալսարանը՝ հայտարարելով․ «Եթե սովորական պայմաններում ասես՝ ԵՊՀ-ն պետք ա սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն` կընկնեն հետեւիցդ»։ ԵՊՀ-ից մեզ պատմեցին, որ սա նշանակում է՝ նա չի մարսել այն, որ իրենք մերժել են կնոջը։

Հիշեցնենք, որ «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանը տարեվերջին այցելել էր ԵՊՀ` հանդիպել Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, դասախոսների, ուսանողների հետ, դասախոսություն կարդացել` Խորենացու «Ողբից» ընթերցելով, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, թե վարչապետի կինն արդեն համալսարանականներին է կրթում: Պարզվում է` Աննա Հակոբյանը նպատակ է ունեցել կրթել ողջ մայր բուհը եւ ցանկացել է հերթով այցելել ԵՊՀ բոլոր մյուս ֆակուլտետներ, սակայն ԵՊՀ դասախոսական կազմը դիմադրություն է ցույց տվել, եւ ԵՊՀ-ն «կրթելը» դարձել է տիկնոջ չիրականացած երազանքը։ Ըստ այդմ, ԵՊՀ դասախոսական կազմի համար Փաշինյանի երեկվա հայտարարությունն անակնկալ չի եղել, նրանք ավելի վաղ են սպասել, որ իրենց «հանդուգն» մերժումն անպատասխան չի մնալու։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն