Երկիրը աղետից դուրս բերելու անելիքները․ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անցկացրել

article-image

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի հոբելյանական նիստ՝ նվիրված կուսակցության հիմնադրման 35-ամյակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

«Նիստի ընթացքում ծրագրային ելույթով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթներով հանդես եկան ՀՀԿ խորհրդի մի շարք անդամներ:

Եվս մեկ անգամ արժևորվեցին կուսակցության գործունեության գաղափարա-քաղաքական հիմքերն ու անցած ճանապարհը: Անդրադարձ եղավ պետության համար տարբեր ժամանակահատվածներում Հանրապետական կուսակցության ունեցած կարևորագույն ձեռքբերումներին և առաջընթացին, ինչպես նաև բացթողումներին ու թույլ տրված սխալներին: 

Հանգամանորեն քննարկվեցին մեր պետության առջև այսօր ծառացած անվտանգային, տնտեսական, քաղաքական լրջագույն մարտահրավերները, առկա խնդիրներն ու  դրանց պատճառները:
Արձանագրվեցին ստեղծված աղետալի իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ կուսակցության անելիքներն ու անհրաժեշտ ծրագրերի տեսլականը:

Նիստի ավարտին ՀՀԿ խորհուրդը հանդես եկավ ուղերձով՝ ուղղված հանրությանն ու կուսակցության բոլոր անդամներին»,-ասվում է հաղորդագրությունում: 

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն