Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ

article-image

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ

Հայտնում եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր, իմ պաշտպանյալ Գարիկ Գալեյանն այս պահին գտնվում է ապօրինի տնային կալանքի տակ։

Առաջին ատյանի դատավճով (դատավոր՝ Մասիս Մելքոնյան) Գ.Գալեյանի նկատմամբ կիրառվել է ԵՐԵՔ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ տնային կալանք, որի ժամկետն ավարտվել է այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 00:00-ին։ Երեկ վերաքննիչ դատարանում ընթացած դատալսումների ընթացքում Գ.Գալեյանի խափանման միջոցի հարցին առհասարակ անդրադարձ չի եղել։

Հետևաբար այլևս բացակայում է պաշտպանյալիս անազատության իրավական հիմքը, մինչդեռ նա շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ հատուկ էլեկտրոնային միջոցի («բռասլետի») կիրառմամբ հսկողության ներքո։

պաշտպան Վահան Հովհաննիսյան»

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն