Իշխանությանը պաշտպանող ներկայացուցիչները շարունակում են մեղադրել զոհին, victim blaming- ի բնորոշ տարբեր մեթոդներով ու խեղաթյուրել դեպքի տվյալները

article-image

Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ երեք տարի առաջ Մեր Սրտի Վարչապետի ավտոշարասյան անիվների տակ զոհվեց Սոնա Մնացականյանը։  
Ուղղակի թվարկեմ այս պահին հայտնի փաստերը.
 - Նա հղի էր
 - Փողոցն անցավ կանաչ լույսի տակ
 - Կորտեժը կարմիրի տակ անցավ
 - Ավտոշարասյունը շարժվում էր 108 կմ/ժ արագությամբ
 - Կնոջը վրաերթի ենթարկած մեքենան կորտեժի առաջատար մեքենան էր
 - Վթարից հետո կինը դեռ ողջ էր
 - Մեքենան ոստիկանական էր, ոստիկան էր քշում
 - Կորտեժում 10-ից ավելի մեքենա կար
 - Կորտեժում բժիշկներով մեքենա կար
 - Ոչ մի մեքենա կորտեժից չի կանգնել օգնություն ցուցաբերելու համար
 - Սոնային վրաերթի ենթարկած մեքենան վարող ոստիկանին ձերբակալել են, հաջորդ օրը բաց են թողել։  Նա դեռ ազատության մեջ է։
 - Տուժող կողմի փաստաբաններն ասում են, որ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունը տարօրինակ կերպով անհետացել է (սա կարևոր է, որպեսզի պարզվի, թե ո՞վ և ի՞նչ որոշումներ է ընդունել և ինչ հրամաններ տվել, օրինակի համար բժիշկների մեքենան կարող էր կանգնել, կամ ոստիկանական մեքենան կարող էր կանգնել; նաև կարևոր է նրա համար, որպեսզի պարզվի՝ Մեր Սրտի Վարչապետի ներգրավվածությքն աստիճանը այս ամենի մեջ)
 - Նույն փաստաբաններն ասում են, որ քննությունն օբյեկտիվ չի եղել
 - Դատաքննության ժամանակ պարզվեց, որ կորտեժի կանգն արգելող օրենք չկա
 - ՄԻՊ-ը (Քրիստինե Գրիգորյանը) փորձել է կոծկել Մեր Սրտի Վարչապետի արարքը՝ նշելով, որ, իր տեղեկություններով, Նիկոլը տեղյակ չի եղել կատարվածի մասին (հիշեցնում եմ՝ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունները ինչ-որ տեղ անհետացել են)
Այստեղ կարող էինք ավարտել, բայց 2022 թվականի ապրիլի 10-ին (Սոնա Մնացականյանի մահից 16 օր առաջ) Նիկոլի կորտեժը վթարային իրավիճակ ստեղծեց Դիլիջանի ոլորաններում (կան տեսանյութեր)։ 
Այս պատմությունը բացակայում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներից։
Դատավարությունը ձգձգվում է, մինչև հիմա դատավճիռ չկա։ Մարդասպանը ազատության մեջ է։
ՀԳ Մարիամ Կանայանը մի քանի կարևոր ասպեկտ ավելացրեց։
-Շարասյունը էդ  կատաղի արագությամբ սլանում էր ընդամենը ՔՊ խմբակցության նիստին
- նմանատի վթարային իրավիճկաներ ստեղծելու դեպքերը շատ են, անընդհատ նոր վկայություններ են ի հայտ գալիս։
- շարասյան պատասխանատուների նկատմամբ հանրային քրեական հետապնդում մինչ օրս դեռ չի հարուսվել, բողոքարկումների չգիտեմ որերորդ փուլն ա
-իշխանությանըն պաշտպանող ներկայացուցիչները շարունակում են մեղադրել զոհին, victim blaming- ի բնորոշ տարբեր մեթոդներով ու խեղաթյուրել դեպքի տվյալները»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն